ASTVAC DZEZ PAHAPAN

ASTVAC DZEZ PAHAPAN
24 ԱՊՐԻԼԻ 1915 Հայոց ցեղասպանության
24 ԱՊՐԻԼԻ 1915 Հայոց ցեղասպանության
24 ԱՊՐԻԼԻ 1915 Հայոց ցեղասպանության

# Posté le mardi 17 février 2009 05:31

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ



Վերջին տարիներն ավելի է մեծացել հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության (1915-1922 թթ.) նկատմամբ: Այն պայմանավորված է նախ եւ առաջ բազմաթիվ երկրների կողմից պատմական այդ փաստի ճանաչման իրողությամբ։ Սակայն թուրք ու թուրքամետ պատմագիտությունը շարունակում է նենգափոխել եւ ժխտել պատմական ստույգ իրողությունները:

Այնինչ, տարբեր լեզուներով հրատարակված պաշտոնական փաստաթղթերին առընթեր, պատմափաստագրական կարեւոր արժեք են ներկայացնում նաեւ հիշյալ իրադարձությունների անմիջական տպավորությունների տակ հաղորդված ժողովրդական վկայությունները: Քանի որ հայ ժողովուրդն ինքն է այդ զանգվածային քաղաքական ոճրագործության առարկան (object) եւ ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս որոշիչ են վկաների ցուցմունքները, նույնպես եւ այս պարագայում պետք է հենվել նաեւ ականատես-վկաների հաղորդած վկայությունների վրա, որոնցից յուրաքանչյուրն իրավաբանական տեսակետից ապացուցողական նշանակություն ունի Հայ Դատի արդարացի լուծման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Տեղահանության ու ցեղասպանության հետեւանքով արեւմտահայության զգալի մասը (ավելի քան 1,5 միլիոն) ոչնչացվել է, իսկ հրաշքով փրկվածները ցրվել աշխարհի տարբեր երկրներ` ստեղծելով Հայ Սփյուռքը որպես պատմական իրողություն: Այդ ողբերգական իրադարձություններին ականատես-վկաներից շատերը սկսած 1920-ական թվականներից Սփյուռքից պարբերաբար հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան եւ բնակություն հաստատել իրենց երբեմնի բնօրրանները խորհրդանշող նորակառույց բնակավայրերում:

Դեռեւս 1955 թվականից, շուրջ 50 տարիների ընթացքում, հավատարիմ մնալով ժողովրդական խոսքին, գրառել, ձայնագրել ու տեսագրել ենք Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատես-վերապրողների հաղորդած վկայությունները (600 միավոր), որոնց բնագրերը պահվում են Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտի արխիվում:

Սույն ուսումնասիրության ժողովրդագիտական նյութերը մեջբերված են մեր հայերեն գրքից (Վ. Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երեւան, ՀՀ ԳԱԱ ,Գիտությունե հրատ., 2000, 500 էջ):

Ուսումնասիրության մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանության ընթացքն ու պատմական իրադարձությունները, որոնք լրացված, հիմնավորված եւ հաստատված են Արեւմտահայաստանի, Կիլիկիայի եւ Անատոլիայի 70 տեղավայրերից բռնի տարագրված, Հայաստանում եւ Սփյուռքում (Հունաստան, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ, Սիրիա, Լիբանան, Իրաք, Եգիպտոս, բալկանյան երկրներ, Թուրքիա) բնակություն հաստատած Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների հաղորդած վկայություններով ու պատմական բնույթի երգերով (հայերեն եւ թուրքալեզու):

Փաստագրական այդ վկայությունները ճշմարտացիորեն վերարտադրում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում երիտթուրքական կառավարության կազմակերպած հայերի զորահավաքն ու զինահավաքը, ինչպես նաեւ զանգվածային տեղահանություններն ու կոտորածները:

Ժողովրդական այդ նյութերն իրենց ինքնատիպությամբ եւ պատմաճանաչողական արժեքով դառնում են Հայոց ցեղասպանությունը ժողովրդական պարզ լեզվով լուսաբանող առարկայական, փաստացի ու վավերական անժխտելի վկայություններ:

# Posté le mardi 17 février 2009 05:18

Մարի Յովանովիչը հրաժարվել է Հայոց ցեղասպանություն անվանել 1915 թվականի իրադարձությունները



«Մենք մտահոգված ենք այն առնչությամբ, որ Մարի Յովանովիչը, ում թեկնածությունն առաջադրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, հրաժարվել է որևէ խելամիտ բացատրություն տալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտման նկատմամբ Սպիտակ տան քաղաքականությանը», - հայտարարել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը։

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում կայացել է քննարկում Հայատսանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման շուրջ։ Ինչպես հաղորդել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, իր ելույթում Մարի Յովանովիչը նշել է.

«ԱՄՆ կառավարությունը և ես, անշուշտ, ճանաչում և վշտանում ենք Օսմանյան Կայսրության մայրամուտին տեղի ունեցած զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների և բռնի տեղահանության առնչությամբ, որոնք հանգեցրել են 1,5 մլն հայերի մահվան»։

Սենատոր Բոբ Մենենդեզը, ին հերթին, սուր քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության փաստի հերքմանն առնչվող Սպիտակ տան քաղաքականությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածուից համառորեն պահանջել է բնորոշել Սպիտակ տան քաղաքականությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Սենատոր Մենենդեզը, ով դեմ է հանդես եկել այդ պաշտոնում նախորդ թեկնածու Ռիչարդ Հոգլանդի նշանակմանը, հետևողական է եղել իր դիրքորոշման մեջ և մանրազնին հարցման է ենթարկել Մարի Յովանովիչին այդ հարցի վերաբերյալ՝ ներկայացնելով Պետդեպի արխիվների փաստաթղթեր, այդ փաստաթղթերում կիրառված բառապաշարը համեմատելով թեկնածուի ելույթի բառապաշարի հետ։ Անդրադառնալով այն ակնարկին, որ 1915 թվականի իրադարձությունների նկարագրությունը համընկնում է ՄԱԿ-ի ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի բնորոշումներին, Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնծաուն խուսափել է ուղիղ պատասխանից, հայտարարիելով, որ երկրի նախագահն ու Պետդեպարտամենտն են քաղաքականություն վարում պատմական իրադարձությունների բնորոշման հարցում։

«Նախագահ Բուշի, ինչպես նաև նախորդ նախագահների քաղաքականությունը հանգում էր այդ տերմինի կիրառումից հրաժարվելուն», - հայտարարել է նա։ Ի պատասխան` սենատոր Մենենդեզը նշել է.

«Ամոթ է, որ պրոֆեսիոնալ դիվանագետները դժվարություններ են հայտնաբերում պատմական փաստերի և միջազգայնորեն ճանաչված իրողությունների ընդունման գործում»։ «Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ մենք կարող ենք խոսել միլիոնավոր, մեկուկես միլիոն կորսված մարդկային կյանքերի մասին, կարող ենք խոսել բռնաբարված կանանց, երկրից բռնությամբ տեղահանված մարդկանց մասին, և երկրի նախագահը դա ճանաչում է, սակայն չենք կարող իրերն իրենց անուններով կոչել»,- ընդգծել է սենատորը։

[ Ajouter un commentaire ] [ Aucun commentaire ]

# Posté le mardi 17 février 2009 05:20

Իլինոյս նահանգում շարունակում են դասավանդել Հայոց ցեղասպանություն

Իլինոյս նահանգում շարունակում են դասավանդել Հայոց ցեղասպանություն


Ուսուցիչների մասնագիտական զարգացման ինստիտուտը օգնել է Իլինոյսի ուսուցիչներին ընդլայնել իրենց գիտելիքները Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման հարցում: Երկժամյա պարապմունքները Նայլսի բարձրագույն դպրոցում կազմակերպվեցին ի պատասխան ուսուցիչների ցուցաբերած հետաքրքրության եւ դպրոցում աշխատող մի հայ ուսուցչի խնդրանքով: Այդ նախաձեռնությունը հանգեցրեց Genocide Education Network կազմակերպության հիմնադրմանը, որը տեղեկատվություն է տարածում Հայոց ցեղասպանության մասին Իլինոյս նահանգի ուսուցիչների շրջանում: Կազմակերպության համահիմնադիր Կարինե Բիրազյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը, Թուրքիայի վարած ուրացման քաղաքականությունը եւ նույնիսկ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: Միջոցառման ժամանակ յուրաքանչյուր ուսուցիչ ստացավ մի խտասկավառակ, որտեղ ընդգրկվել են փաստաթղթեր Հայոց ցեղասպանության մասին, որ հավաքել է Ռիչարդ Քլոյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնից, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
[ Ajouter un commentaire ] [ Aucun commentaire ]

# Posté le mardi 17 février 2009 05:19

Armenian Genocide

Armenian Genocide
24.04.08 Կենտուկկի նահանգի նահանգապետ Սթիվեն Բեշերը հռչակագիր է ստորագրել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը՝ (ANCA), Կենտուկկին դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 41-րդ նահանգը:

24.04.08 Panarmenian-ը տեղեկացնում է. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված արարողությանը, հայտնել է Կիպրոսի խորհրդարանի աջակցության մասին Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը: Նա կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը եւ ներողություն հայցել հայ ժողովրդից եւ ողջ աշխարհից:

2008-04-24

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված արարողությանը, հայտնել է Կիպրոսի խորհրդարանի աջակցության մասին Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը: Նա կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը եւ ներողություն հայցել հայ ժողովրդից եւ ողջ աշխարհից:


2008-05-05

Կենտուկկի նահանգի նահանգապետ Սթիվեն Բեշերը հռչակագիր է ստորագրել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը՝ (ANCA), Կենտուկկին դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 41-րդ նահանգը:
[ Ajouter un commentaire ] [ Aucun commentaire ]

# Posté le mardi 17 février 2009 05:17